ru24.pro
Новости по-русски
Август
2016

Թուրքիան չի դադարեցնի Սիրիայի քրդերի դեմ իրականացվող գործողությունները

0
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը այսօր Անկարայում հայտարարել է, թե Թուրքիան շարունակելու է հարվածներ հասցնել Սիրիայում գործող քրդական ուժերին այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն նահանջել Եփրատի արևմտյան ափից:


«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե  քրդական  «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը, Ժողովրդական պաշտպանության ուժերը և մյուս խմբերը չհեռանան Եփրատի արևմտյան ափից, դրանք կշարունակեն թուրքական ուժերի թիրախը հանդիսանալ», - նշել է Էրդողանի մամուլի քարտուղարը:


Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր հայտարարել է, որ թուրքական ուժերը Սիրիայի տարածքը կլքեն միայն իրենց առջև դրված բոլոր մարտական խնդիրները լուծելուց հետո․ - «Մեր զորքերը սիրիական Ջարաբլուս քաղաք են մուտք գործել «Սիրայի ազատ բանակի» ստորաբաժանումներին աջակցելու նպատակով: Մեր գործողությունները կշարունակվեն, քանի դեռ չեն վերացվել մեր սահմանին հարող տարածքում առկա բոլոր ահաբեկչական  սպառնալիքները»: