ru24.pro
Новости по-русски
Август
2016

Սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման հիմնադիրներից մեկը

0
«Իսլամական պետություն» խմբավորումն այսօր հաստատել է, որ Հալեպից ոչ հեռու ռմբակոծության հետևանքով զոհվել է իր առաջնորդներից մեկը` Աբու Մուհամադ Ալ-Ադնանին:


Պենտագոնը հաստատել է, որ այն շրջանում, որտեղ զոհվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը, ԱՄն գլխավորությամբ գործող ռազմական կոալիցիան վերջին օրերին օդային հարվածներ է հասցրել:


Ալ-Ադնանին «Իսլամական պետություն» խմբավորման հիմնադիրներից մեկն էր, համարվում էր խմբավորման առանցքային գաղափարախոսը:


Բացի այդ, տեղեկություններ կան, որ նա պատասխանատու էր Ֆրանսիայի, Բելգիայի և Թուրքիայի տարածքում կատարված մի շարք ահաբեկչական հարձակումների համար: