Բացահայտվել է քաղաքացիներից խարդախությամբ գույք հափշտակելու մեխանիզմը. Քննչական կոմիտե
0
Որպես պոտենցիալ գնորդի ներկայացուցիչ հանդիսացած անձը թանկարժեք զարդ կամ բջջային հեռախոս, որևէ այլ գույք վաճառող քաղաքացուց վերցրել է այն՝ խոստանալով գումարը վճարել րոպեներ անց՝ մոտակա տարածքում նշված ապրանքի որակն ստուգելուց հետո, սակայն գումարը չի վճարել և ոչ էլ գույքն է վերադարձրել՝ խարդախությամբ տիրանալով դրան։