Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա և Սլովակիա
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ կգտնվի Գերմանիայում՝ մասնակցելու Պոտսդամում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այնուհետև՝ սեպտեմբերի 2-3-ը կայցելի Բրատիսլավա՝ մասնակցելու Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։–0–