Աշոտյանն ապատեղեկատվություն է անվանել լուրերն այն մասին, թե Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է նրա վրա կատարված հարձակման գործը
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ իշխող կուսակցության փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը բացարձակ ապատեղեկատվություն է անվանել լուրերն այն մասին, թե Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է նրա վրա կատարված հարձակման գործը։
«Հետաքննությունն ավարտված չէ, գործը չի փակվել, կողոպուտ չի եղել», – ասաց Աշոտյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Արմեն Աշոտյանը հունիսի 24–ին Facebook–ի իր էջում հաղորդել էր, որ նրա վրա հարձակվել են Բելգիայի Լյովեն քաղաքի հյուրանոցի մուտքի մոտ։
«Ժողովուրդ» թերթն իր հերթին հաղորդել է, որ Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է Արմեն Աշոտյանի վրա կատարված հարձակման գործը։ Հոդվածում նշվում է, որ Բելգիայի ոստիկանությունը վերջերս բացահայտել է Աշոտյանի վրա իրականացված հարձակման կատարողներին, որոնք, ինչպես պարզվել է, շարքային կողոպտիչներ են եղել և ցանկացել են թալանել նախկին նախարարին։ Հրատարակությունը նաև գրում է, որ Աշոտյանը փորձել է միջադեպին քաղաքական աստառ տալ։–0–