ru24.pro
Новости по-русски
Август
2016

Սերգեյ Միրոնովը վաղը մեկնելու է Մոսկվա․ փաստաբան

0
Անցած ուրբաթ օրը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը վաղը մեկնելու է Մոսկվա: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը:


Փաստաբանի խոսքով՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա որոշման մեջ որևէ արգելք չկա Միրոնովի տեղաշարժի հետ կապված, ավելին, ըստ Ներսիսյանի, նման պահանջ դրված չի եղել նաև դատախազության երեկվա միջնորդության մեջ:


Մինչդեռ, երեկվա դատական նիստից հետո Միրոնովի մյուս փաստաբանները՝ Ռուբեն Կիրակոսյանը և Վրեժ Խաչիկյանը լրագրողներին հայտարարեցին, որ իրենց վստահորդը, համաձայն դատարանի որոշման, չի կարող լքել Հայաստանի տարածքը մինչև ԱՄՆ նրա արտահանձնման հարցով որոշման ընդունումը: Ասվեց նաև, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն է երաշխավորել դատարանին, որ Միրոնովը չի լքի Հայաստանի տարածքը:


Վերջինը այսօր վերահաստատեց նաև Կարեն Ներսիսյանը, նշելով, որ, այո, նման հանգամանք կա, բայց, միևնույն է, չկա դատարանի որոշում, ըստ որի՝ Միրոնովը չի կարող լքել Հայաստանի տարածքը:


Հիշեցնենք՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժեց դատախազության միջնորդությունը Սերգեյ Միրոնովին 40 օրով կալանավորելու վերաբերյալ. ռուսաստանցին ստորագրությամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:


Միրոնովը այս տարվա մայիսից հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից և, ըստ հաղորդագրությունների, Հայաստանում ձերբակալվել է Միացյալ Նահանգների պահանջով: