ru24.pro
Новости по-русски
Август
2016

Կրեմլի խոսնակը «անհիմն» է որակում ռուս հաքերների մասին ամերիկյան մամուլի հաղորդումները

0
Ռուսաստանի նախագահի խոսնակը «անհիմն և ուշադրության ոչ արժանի» է որակել ամերիկյան մամուլի հաղորդումները, որոնց համաձայն՝ ռուսները հաքերային հարձակումներ են իրականացրել ամերիկյան ընտրական համակարգի դեմ՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն երկու նահանգներում առցանց քվեարկության համակարգերը կոտրելու փաստեր է հայտնաբերել և կոչ արել ուժեղացնել համակարգիչների անվտանգությունը: