Վրաստանը Հայաստանում նոր դեսպան ունի
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, դեսպանն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ներդնելու առավելագույն ջանքեր` ուղղված բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին։
Քննարկվել են տնտեսական, առեւտրի, ենթակառուցվածքների, էներգետիկայի, մշակութային ոլորտներում համագործակցության հարցեր, անդրադարձ է արվել իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։