ru24.pro
Новости по-русски
Август
2016

Ջերմուկում բացվել է Լիլիթ Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը

0

Այն առաջիննն է ցուցահանդեսների շարքում, որը նախատեսվում է կազմակերպել 2016 եւ 2017 թթ.-ին: Ցուցահանդեսին ներկայացված են դեռեւս չցուցադրված քսան նոր աշխատանքներ:

Վայոց Ձորի ընտրությունը պատահական չէ՝ Լիլիթ Խաչատրյանը ծննդով Վայք քաղաքից է:

Արդեն երկու տարի է, ինչ նա համագործակցում է իտալացի արտ-կուրատոր Պիետրո Ֆանեսիի հետ, որի համադրությամբ կազմակերպվել էին Լիլիթ Խաչատրյանի ցուցադրությունները Հայաստանի նկարիչների միությունում եւ Նյու Յորքի արվեստի բիենալեում 2015-ին, եւ Զվարթնոցի տաճարում 2016-ին:

Ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղում ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 10-ը: