ru24.pro
Новости по-русски
Август
2016

Հակասական տեղեկություններ Քարիմովի վիճակի մասին

0
Հակասական տեղեկություններ են ստացվում Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի վիճակի մասին, ով երկու օր առաջ հիվանդանոց է տեղափոխվել ուղեղում արյունազեղման պատճառով:


Երեկ երեկոյան «Ֆերգանա» լրատվական գործակալությունը հայտնեց, թե Քարիմովը մահացել է, մինչդեռ ռուսական այլ լրատվամիջոցներ հերքեցին այդ տեղեկությունը՝ հղում կատարելով Ուզբեկստանի նախագահի աշխատակազմին: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Քարիմովի վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն:


Միևնույն ժամանակ, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի աշխատակիցը իր աղբյուրները վկայակոչելով փոխանցում է, որ Քարիմովի մահվան մասին տեղեկացվել են իրավապահ համակարգի աշխատակիցները:


Որևէ պաշտոնական տեղեկատվություն Ուզբեկստանի իշխանությունները դեռ չեն հաղորդել: