ru24.pro
Новости по-русски
Август
2016

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ նախկին փոխպետքարտուղարին և Տավիտյան հիմնադրամի ղեկավարին

0
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Վաշինգտոնի Քարնեգի հաստատության նախագահ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսին և Տավիտյան հիմնադրամի ղեկավար, բարերար Ասո Տավիտյանին։


Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության հեռանկարներին, մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու դրանց լուծման ուղիների շուրջ։