ru24.pro
Новости по-русски
Август
2016

Նպաստառու ընտանիքների 1-ին դասարանցիներին կտրվի դրամական օգնություն

0
Նպաստառու ընտանիքների 1-ին դասարանցիներին կտրվի դրամական օգնություն

Նպաստառու ընտանիքների առաջին դասարան հաճախող երեխաները կստանան 25 հազ. դրամ միանվագ հրատապ օգնության:

Ինչպես հայտնել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, օգնությունը կարող է ստանալ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

«Այս նպատակով ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում տարածքային սոցիալական աջակցության գործակալություն (բաժին) պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք»,- ասված է հաղորդագրությունում:

Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար: