Աշնան առաջին օրերին ջերմաստիճանը Հայաստանում մի փոքր կնվազի
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ողջ տարածքում օգոստոսի 29–31–ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 1–2–ը մարզերից շատերում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Երևանում աշնան առաջին երկու օրը օրվա երկրորդ կեսին ևս կանխատեսվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն։
Քամին կլինի հարավային` 2–7 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը ամռան վերջին օրերին էապես չի փոխվի, իսկ սեպտեմբերի 1–2–ը կնվազի 2–4 աստիճանով։
Երևանում առաջիկա երեք օրը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +34...+36 աստիճան, իսկ սեպտեմբերի 2–ին կնվազի` հասնելով +30...+32 աստիճան։ –0–