Մեր առաջին մեդալը Ռիոյում. Սիմոն Մարտիրոսյանն արծաթ նվաճեց
19 տարեկան հասակում հանդես գալ օլիմպիական խաղերում՝ դա արդեն նվաճում է, իսկ արծաթե մեդալ նվաճելը օլիմպիական խաղերում՝ սխրանք է: Սիմոն Մարտիրոսյանն այսօր ձեռնոց նետեց իրենից մրցաշարային անհամեմատ ավելի մեծ փորձ ունեցող մրցակցիներին, որոնք օլիմպիական մեդալ նվաճելու նպատակով էին ժամանել Ռիո: