ru24.pro
Новости по-русски
Август
2016

ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

0
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն, օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլին մասնակցելու համար Բելառուսի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը:


ՊՆ հաղորդմամբ, զորավարժության ավարտից հետո, օգոստոսի 28-ից 30-ը, տեղի կունենա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն: