Իրանը հաստատում է իր մասնակցությունը ՕՊԵԿ-ի առաջիկա հանդիպմանը
Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեհը հաստատել է, որ Իրանը կմասնակցի հաջորդ ամիս Ալժիրում անցկացվելիք Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հանդիպմանը՝ քննարկելու նավթի համաշխարհային գները կարգավորելու հարցը:
Հունվարին պատժամիջոցների վերացումից հետո Իրանում նավթի արդյունահանման ծավալները աճել են՝ մոտենալով մինչև պատժամիջոցները արձանագրված օրական չորս միլիոն բարել ցուցանիշին:
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով հուլիսին Իրանը օրական 3.6 միլիոն բարել նավթ է արդյունահանել: Ապրիլին Իրանը չէր համաձայնել Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի առաջարկին՝ նավթի գների անկումը կանխելու նպատակով արդյունահաման ծավալները սառեցնելու վերաբերյալ, քանի որ մտադիր էր հասնել 4 միլիոն բարել ցուցանիշին: Մինչդեռ այժմ, ըստ վերլուծաբանների, Թեհրանը ավելի հակված կլինի ընդունելու նմանատիպ առաջարկը:
Զանգանեհի հայտարարություններն արդեն իսկ ազդել են նավթի գների վրա՝ պրեմիում դասի հում նավթի գինը Լոնդոնի բորսայում աճել է 62 սենթով, հասնելով 49.67 դոլարի մեկ բարելի համար: