ru24.pro
Новости по-русски
Август
2016

Քրդերը ստանձնեցին Քըլըչդարօղլուի վրա հարձակման պատասխանատվությունը

0
Քուրդիսատնի բանվորական կուսակցության զինված թևը համարվող՝ «Ժողովրդի պաշտպանության ուժերը» ստանձնել են նախօրեին թուրքական Արդվին նահանգում Ժողովրդա-հարապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի շարասյան վրա հարձակման պատասխանատվությունը։


Թուրքական «Հաբերլեր»-ի փոխանցմամբ՝ զինված խումբը հայտարարել է, թե իրենց թիրախը Քըլըչդարօղլուն չի եղել։ Թուրքական ԶԼՄ-ները, սակայն, պնդում են, որ քուրդ զինյալներից մեկը փորձել է հռթիռակոծել հատկապես թուրքական ընդդիմության առաջնորդին տեղափոխող ավտոմեքենան, բայց թիկնապահներին հաջողվել է ոչնչացնել նրան։ Քըլըչդարօղլուն չէր վնասվել, հարձակվողների ու անվտանգության աշխատակիցների միջև փոխհրաձգություն էր տեղի ունցել: