Բակո Սահակյանը հանդիպել է թալիշցիների հետ
«Հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանները եւ դրանց բարելավմանը վերաբերող հարցեր: Նախագահն ընդգծել է, որ պետությունն անելու է հնարավորն առկա խնդիրներին պատշաճ լուծում տալու ուղղությամբ՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին», - ասված է Արցախի նախագահի մամուլի ծառայութան հաղորդագրության մեջ: