Նալբանդյանը պարգեւատրվել է ՌԴ Բարեկամության շքանշանով
Համապատասխան հրամանագիր է այսօր ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հրամանագրի տեքստում ասված է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարը պարգեւատրվել է «ՌԴ-ի հետ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար»։
Նույն ձեւակերպմամբ Բարեկամության շքանշանով պարգեւատրվել են նաեւ Չինաստանի եւ Լաոսի խորհրդարանի նախագահները։