ՌԴ նախագահը ՀՀ ԱԳ նախարարին պարգևատրել է «Բարեկամություն» շքանշանով
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է «Բարեկամություն» շքանշանով։
ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն` ՀՀ ԱԳ նախարար պարգևատրվում է. Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում կատարած մեծ ներդրման համար:
Էդվարդ Նալբանդյանը զբաղեցնում է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը 2008 թ.–ից։ –0–