ru24.pro
Новости по-русски
Август
2016

Խաղողի բերքահավաքի և մթերման աշխատանքներն են մեկնարկում Հայաստանում սեպտեմբերի 15–ից. գյուղնախարարություն

0

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հանրապետությունում խաղողի մասսայական բերքահավաքի և մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից, հայտնում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով, որ Արարատի մարզի Պարույր Սևակ, Երասխ, Արմաշ և Սուրենավան համայնքներում խաղողի հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում, «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ն այօրվանից նշված համայնքներից կսկսի մթերումներ իրականացնել:

Հաղորդման մեջ նշվում է նաև, որ «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով օգոստոսի 25-ից որոշակի քանակությամբ միայն «կանգուն» տեսակի 18%-ից ոչ բարձր շաքարայնությամբ խաղողի մթերման աշխատանքներ է իրականացնում` գյուղացիական տնտեսությունների հետ նախապես կնքված պայմանագրերի շրջանակում: -0-