ru24.pro
Новости по-русски
Август
2016

Մոսկվան մտահոգված է թուրք-սիրիական սահմանին ծավալվող իրադարձություններով

0
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել թուրք-սիրիական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ: Գերատեսչության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության համաձայն՝ Մոսկվային «խորապես մտահոգում են» թուրք-սիրիական սահմանի շրջանում կատարվող իրադարձությունները:


«Նախ և առաջ տագնապ է առաջացնում հակամարտության գոտում իրավիճակի հետագա դեգրադացիայի հնարավորությունը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում դրա հետևանքով նոր զոհերի հնարավորությունը, միջէթնիկական հակասությունների սրումը քրդերի և արաբների միջև»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:


Մոսկվան նաև համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն միջազգային իրավունքի պահպանման հիման վրա: Այսօր առավոտյան Անկարան հայտարարեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Քրդական դեմոկրատական միության զինյալների դեմ պայքարելու նպատակով Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ սկսելու մասին: