ru24.pro
Новости по-русски
Август
2016

Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասավ 73-ի

0
Այսօր վաղ առավոտյան Իտալիայում գրանցված 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասավ 73-ի: Այս մասին հայտարարել է երկրի քաղպաշտպանության վարչությունը:


Associated press լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նույնիսկ Վատիկանից փրկարական հաշվարկներ են ուղարկվել՝ աջակցելու երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին: Պաշտոնական Վատիկանը հայտարարել է, որ 6 հոգուց բաղկացած փրկարար խումբը Ամետրիչե է մեկնել վաղ առավոտյան:


Reutres գործակալության փոխանցմամբ՝ Իտալիային իր աջակցությունն է հայտնել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հայտարարելով, որ պատրաստ է ցանկացած օգնություն հատկացնել աղետից տուժածներին: