ru24.pro
Новости по-русски
Август
2016

Իտալիայում հզոր երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր. ՀՀ ԱԻՆ

0

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը հզոր երկրաշարժ է գրանցվել Իտալիայում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում: 

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: 

Երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:

Չորեքշաբթի առավոտվա դրությամբ կա 14 զոհ, վնասվել են որոշ քաղաքներ, առկա է սողանքի առաջացման վտանգ:–0–