ru24.pro
Новости по-русски
Август
2016

Վերաքննիչ դատարանը մերժեց Արամ Մանուկյանի կալանքը վերացնելու միջնորդությունը

0
Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի կալանքը վերացնելու միջնորդությունը։


Նա մեղադրվում է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու դեպքի առիթով հարուցված քրեական գործով՝ ապօրինի զենք պահելու և փոխադրելու, ինչպես նաև շենքեր և շինություններ զավթելու համար։


Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ որոշումը սպասելի էր։


Մանուկյանի մյուս պաշտպան Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ դատարանն իրականացրել է այն ֆունկցիան, ինչ մինչ հիմա իրականացնում էր։ «Այսինքն, այդ ամենը քաղաքական ենթատեքստ ուներ, բնականաբար, մեր պաշտպանյալները պետք է մնային անազատության մեջ, և, ըստ մեզ, որոշումը ոչ թե իրավական է, այլ քաղաքական», - ասաց Բաղդասարյանը։ 


 


Մանրամասներն՝ ավելի ուշ