ru24.pro
Новости по-русски
Август
2016

Պարեկային հսկողություն Սիրիային սահմանակից թուրքական քաղաքում

0
Թուրքիայի ոստիկանությունը երեքշաբթի Սիրիայի տարածքից երկու հրետանային հարվածներից հետո սահմանամերձ Քարքամիշ քաղաքում պարեկային հսկողություն է սահմանել:


Թուրքական բանակը պատասխան կրակ է բացել Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 դիրքերի ուղղությամբ՝ արձակելով 40 արկ: Այս մասին, վկայակոչելով Թուրքիայի ռազմական գերատեսչությունը, հայտնել է թուրքական NTV հեռուստաընկերությունը, փոխանցում է Reuters-ը:


Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Քարքամիշին հարվածած արկերը արձակվել են սիրիացի ապստամբների և «Իսլամական պետության» զինյալների միջև բախումների ընթացքում, տուժածներ չկան:


Երեկ էլ թուրքական բանակը հաուբիցային հարվածներ էր հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին, ինչպես նաև հրետանային հարվածներ՝ քրդական ինքնապաշտպանության ջոկատներին, որոնց Անկարան համարում է Թուրքիայի քուրդ ապստամբների հետ կապեր ունեցող զինյալներ: