Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչվել Պերմյակովին նրան մեղսագրվող բոլոր արարքներում եւ սպանության հոդվածի համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, ավազակության համար՝ 10 տարվա, իսկ սահմանը հատելու փորձի համար՝ 2 տարվա ազատազրկման:
Պատժին գումարվել է նաեւ ՌԴ զինվորական դատարանի կողմից նրա նկատմամբ նշանակված 10 տարի ազատազրկման ժամկետը:
Առայժմ անհայտ է, թե որտեղ է Վալերի Պերմակյավը կրելու պատիժը։