Բացվել է Made in Armenia 2016 ցուցահանդեսի պաշտոնական կայքը
0
Հայաստանի զարգացման հիմնադրամը ներկայացրել է սեպտեմբերի 19-22-ը Երեւանում կայանալիք Made in Armenia 2016 («Պատրաստված է Հայաստանում») ցուցահանդեսի պաշտոնական կայքը:
Ինչպես տեղեկացրել են հիմնադրամի մամուլի ծառայությունում, կայքում զետեղված է մասնակից ընկերությունների ցանկն ըստ ոլորտների, ինչպես նաեւ տեղեկատվություն նախորդ տարվա ցուցահանդեսի մասին։
«Տեղական արտադրողներն ու ընկերությունները կայքում կարող են գրանցվել ցուցահանդեսին մասնակցելու համար, ինչպես նաեւ ծանոթանալ մյուս ընկերությունների կողմից առաջարկվող ապրանքներին եւ ծառայություններին»,- ասված է հաղորդագրությունում:
Կայքը հասանելի է անգլերենով եւ ռուսերենով։