Արմավիր. ամենափոքր, բայց ամենամարդաշատ մարզի թանկարժեք եկեղեցիները
0
Արմավիրի մարզը հանրապետության 10 մարզերից տարածքով ամենափոքրն է, զբաղեցնում է 1242 քառ.կմ տարածք, ինչը ՀՀ տարածքի 4,2 տոկոսն է: Սակայն Արմավիրը մարզերից ամենաշատ բնակչությունն ունի. ԱՎԾ տվյալներով՝ 2016-ի հուլիսի 1-ի դրությամբ մարզի մշտական բնակչության թիվը 266,2 հազ. է: Մարզը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, այդ թվում՝ կրոնական կառույցներով, սակայն անկախությունից, մասնավորապես՝ 2000-ական թթ.-ից սկսած լայն թափ է ստացել եկեղեցաշինությունը: