Հայաստանի և Ուկրաինայի ֆեդերացիաները բողոք են պատրաստում Ռիոյի ըմբշամարտի մրցաշարում անարդար մրցավարության դեմ
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ուկրաինացի 85 կգ քաշային ըմբիշ Ժան Բելենյուկը, որը Ռիո դե Ժանեյրոյում արժանացել է արծաթե մեդալի, հայտարարել է, թե իր երկրի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիաները պատրաստվում են բողոք ներկայացնել Ռիոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցավարության դեմ, հաղորդում է «Առավոտ» թերթը:
Անդրադառնալով եզրափակիչում Միհրան Հարությունյանի և սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկի գոտեմարտին՝ Բելենյուկը հաստատել է, որ հայ ըմբիշին պարտություն գրանցվեց մրցավարական բացահայտ կողմնակալությամբ:
Ռուս մարզիկն ըմբիշ Միհրան Հարությունյանին անվանել է լավագույններից լավագույնը
Միհրան Հարությունյանը (66 կգ) սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում չկարողացավ նվաճել ոսկե մեդալ կանխակալ մրցավարության պատճառով։ Սերբի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ մրցափուլում սերբին մեկ միավոր գրանցեց իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնեցին այդ որոշման հետ։ Այնուամենայնիվ, հաղթանակը գրանցվեց սերբի հաշվին։ -0-