ru24.pro
Новости по-русски
Август
2016

ԻՏՁՄ-ն ավագ դպրոցի աշակերտներին հրավիրում է կիբեռնետիկա սովորել

0

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԻՏՁՄ) ավագ դպրոցի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ:

ԻՏՁՄ-ից հայտնել են, որ ուսման տեւողությունը չորս տարի է։ Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը։ Հաջորդ երեք տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն»  մասնագիտության բակալավրիատի ծրագրին համապատասխան։

Ուսանողները կստանան ՀՀ հանրակրթության միջնակարգ ընդհանուր կրթության վկայական եւ «Համակարգերի տեսություն» մասնագիտական որակակավորում։ Մասնագիտական առարկաների դասավանդումը իրականացվում է ՏՀՏ ոլորտի մասնագետների կողմից։

Ուսումնական ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ Կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցությամբ:

Հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 25-ը: Ուսուցումը սկսվում է սեպտեմբերի 1-ից։ Առաջին տարվա ուսուցումը կանցկացվի Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջում: