ru24.pro
Новости по-русски
Август
2016

Վերաքննիչը հետաձգեց Անդիրաս Ղուկասյանի կալանքը փոխելու հարցի քննությունը

0
Վերաքննիչ դատարանը հետաձգեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցի քննությունը։


Ղուկասյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը նիստը հետաձգելու մասին միջնորդություն ներկայացրեցին դատարանին՝ նշելով, որ ցանկանում են որպեսզի Ղուկասյանը նույնպես մասնակցի նիստին։


Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ առավոտյան։


Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։


«Նոր Հայաստան»-ի շարժման անդամն, ի նշան բողոքի, արդեն 18 օր է հացադուլ է հայտարարել։ Լուսինե Սահակյանի փոխանցմամբ, ընդդիմադիր գործիչը իրեն «քաղբանտարկյալ» է համարում։