Քոչարյան. Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին
«Ես կարծում եմ, որ փոխզիջումների, նմանատիպ հարցերի շուրջ խոսելը պարտվողականություն է», - այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Առ այսօր ես Բաքվից չեմ լսել որևէ հայտարարություն զիջման մասին: Երբ որ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ չեն խոսում, ինքնին նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելը կարծում եմ, կոռեկտ չէ, առնվազն կոռեկտ չէ», - ասաց Քոչարյանը՝ հավելելով. - «Այլ բան է, որ բանակցային գործընթացի մասին խոսելիս հայկական կողմերն ասում են, որ հա, փոխզիջումների պատրաստ ենք, ընդհանուր: Բայց քանի որևէ հայտարարություն չկա Ադրբեջանի կողմից, ավելին՝ քանի դեռ այնտեղից ավելի են կոշտանում դիրքերը, ապա հայկական կողմերին խոսել ինչ-որ զիջումների մասին, ինձ թվում է, անիմաստ է»։
Բանակցային գործընթացն, ըստ փոխարտգործնախարարի, իր մեջ ենթադրում է առաջ շարժվելու համար պատրաստակամություն գնալ փոխզիջումների։ «Քանի կողմերից մեկը երբևիցե չի հայտարարել՝ ինչ զիջումների է պատրաստ, ապա կոնկրետացնել, խոսել հայկական կողմի զիջումների մասին, դա ուղղակի տակտիկական, ստրատեգիական կոպիտ սխալ է», - ասաց Քոչարյանը։
Փոխարտգործնախարարի խոսքով, հայկական կողմի նպատակը շատ հստակ է՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և պետք է երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և հանրապետության անվտանգությունը։
«Իսկ ինչ վերաբերվում է արդեն դետալներին՝ ինչպես դրան հասնել, դա այլ խնդիր է, որը պայմանավորված է նաև այն կողմի դիրքրոշմամբ, որը բանակցությունների մեջ է, այսինքն՝ մեր հակառակորդի դիրքորոշմամբ, իսկ նրա դիրքորոշումը շատ կոշտ է, և այդ պարագայում, խոսել դետալների մասին, ուղղակի անիմաստ է», - ասաց փոխարտգործնախարարը։
Մանրամասներն՝ ավելի ուշ