ru24.pro
Новости по-русски
Август
2016

Ucom-ը հայ մարզիկների հետ է ու աջակցում է նրանց Ռիոյում

0

Հայ մարզիկներին Ռիոյում երկրպագելու է եկել նաեւ Ucom ընկերության թիմը, որը Հայաստանի հավաքականի պաշտոնական հովանավորն է:

 

Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ Օլիմպիական ավանում Ucom-ի բրենդի զարգացման ու հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանն ասել է, որ առաջին օրվանից մարզիկների կողքին են եղել ու աջակցել են:

 

«Բոլոր հայերի պես մենք էլ հետեւել ենք հայ մարզիկների ելույթներին, ցավել, երբ չի ստացվել ու ուրախացել հաջողություններով: Մեր ոգեւորությունն ուղղակի աննկարագրելի էր, երբ Սիմոն Մարտիրոսյանը կարողացավ նվաճել առաջին մեդալը »,- նշել է նա:

 

Բարսեղյանի խոսքով, հատկապես անմոռանալի է եղել օգոստոսի 16-ը, երբ հայ մարզիկները 1 ոսկե ու 2 արծաթե մեդալ են ապահովել մեր երկրի համար: Նրա կարծիքով դա եղել է վերջին 20-ամյակում Հայաստանի պատմության ամենառ 24 ժամը:

 

Նախագծի գործընկեր