ru24.pro
Новости по-русски
Август
2016

Բաքվում Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական տարածք անցած ՀՀ քաղաքացուն

0

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանում Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության (ԿԽՄԿ) ներկայացուցիչները չորեքշաբթի տեսակցել են ՀՀ քաղաքացուն, ով նախորդ շաբաթ հատել էր հայ–ադրբեջանական սահմանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Երևանում ԿԽՄԿ պատվիրակության մամուլի ծառայությունից։

«Հայաստանի քաղաքացին գտնվում է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում` որպես կալանավոր։ Նրան թույլատրել են հարազատներին փոխանցել անձնական բնույթի տեղեկատվություն», – հայտարարեցին մամուլի ծառայությունից։

Պատվիրակությունից նաև հայտնեցին, որ ԿԽՄԿ–ն չի կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել Հայաստանի քաղաքացու անձի մասին տեղեկությունը կամ տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն նրա վիճակի մասին։

Շաբաթ օրը ԶԼՄ–ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ հայ–ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացին Այգեպատ գյուղի բնակիչ, 1954 թ.–ին ծնված Հենրիխ Աղեկյանն է։ 

Նա, ամենայն հավանականությամբ, հատել է սահմանը օգոստոսի 7–ին։ Նրա հարազատներն ավելի վաղ տեղեկացրել էին նրա անհետացման մասին։

Որոշ տվյալներով` նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում ևս փորձել է հատել հայ–ադրբեջանական սահմանը, սակայն այդ փորձը կանխվել է։ –0–