Հայաստանի վարչպաետը չեղյալ է հայտարարել իր արձակուրդը. թերթ
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաձգել է օգոստոսին ծրագրված արձակուրդը, գրում է «Հրապարակ» թերթը։
Աբրահամյանին մոտ կանգնած աղբյուրները բացատրում են դա նրանով, որ տարին բարդ է ներքին և արտաքին զարգացումների տեսանկյուններից, ինչն ազդում է տնտեսության վրա։
Այղ աղբյուրների հղումով նշվում է, որ Աբրահամյանի դիրքը Հայաստանի հանրապետական կուսակցությունում նկատելիորեն թուլացել է, ինչի պատճառով նա որոշել է իր վերահսկողության տակ առնել տեղական ինքնակառավարման մարմինների` սեպտեմբերին սպասվող ընտրությունները, և արդարացնել բոլոր ակնկալիքները։ -0-