Ալեքսանյան. Հաղթանակս նվիրում եմ զոհված ու սահմանը պահող զինվորներին
Չհասկացա, թե ինչ կատարվեց: Ամենակարեւորն այն է, որ գոտեմարտի ժամանակ ուղեղս չանջատվեց:
Հպարտ եմ ու ուրախ, որ 20 տարվա դադարից հետո ոսկին ուղեւորվում է Հայաստան, ու հենց ես եմ տանում:
Շապիկիս պատկերված էր մեր հերոս Ռոբերտ Աբաջյանը: Արցախյան դեպքերից հետո որոշել էի, որ եթե հաղթեմ, այսպիսի բան եմ անելու:
Հաղթանակս նվիրում եմ մեր հերոսներին, զինվորներին, ովքեր զոհվել են ու հիմա կանգնած են մեր սահմաններում:
Միհրան Հարությունյանն, ինձ համար, ինչպես եւ բոլորի, իրական չեմպիոնն է: Շատ եմ ցավում, որ այդպես եղավ:
Նախագծի գործընկեր