ru24.pro
Новости по-русски
Август
2016

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ

0
Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, կիսաեզրափակչում հաղթելով թուրք մարզիկին, դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


Աշխարհի գործող չեմպիոն Ալեքսանյանի մրցակիցը իտալացի Դայիգորո Տիմոնչինին էր, ում հայ ըմբիշը հաղթեց` 5-2 հաշվով։


Երկրորդ գոտեմարտում Ալեքսանյանն առանց մեծ դժվարության՝ 8։0 հաշվով գերազանցեց ռումինացի Ալին Չիուրարիուին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հաղթելով թուրք մարզիկին` բացարձակ առավելությամբ՝ 9։0, Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակչ։