Հայաստանի հերթական արծաթը. Միհրան Հարությունյանը 2-րդն է
Մինչեւ 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշների եզրափակչում կողմնակալ մրցավարության արդյունքում Միհրան Հարությունյանը չկարողացավ ոսկե մեդալակիր դառնալ:
Հայ ըմբիշն որոշիչ գոտեմարտում մրցեց սերբ Դավոր Ստեֆանեկի հետ: Փայլուն Օլիմպիական խաղեր անցկացրած Հարությունյանը չզիջեց նաեւ եզրափակչում:
Առաջին մրցափուլում նա հաղթեց 1:0 հաշվով: Սակայն 2-րդում մրցավարները Հարությունյանին անհիմն զգուշացրին ու միավորը շնորհեցին մրցակցին:
1:1 հաշվի արդյունքում հաղթող դարձավ սերբը, քանի որ վերջինը նա էր միավոր վաստակել:
Կարիոկա-2 արենան արտահայտեց իր դժգոհությունն ու բողոքը, սակայն ոչինչ փոխել հնարավոր չէր:
Նախագծի գործընկեր