ru24.pro
Новости по-русски
Август
2016

ԱՄՆ կոնգրեսականն առանձնացրել է ՓՄՁ ոլորտի խնդիրները

0

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Փոքր բիզնեսի կոմիտեի նախագահ Սթիվ Չաբոտը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմանն առանձնացրել է ՓՄՁ ոլորտում առկա խնդիրները:

ՓՄՁ-ների  զարգացման գործընթացում ամերիկացի կոնգրեսականը կարեւորել է կապիտալի հասանելիությունը, բյուրոկրատական գործառույթների պակասեցումը, հարկային օրենսդրության պարզեցումը, պետգնումների համակարգում փոփոխությունների իրականացումը, մտավոր սեփականության իրավունքի հարցերը ու պատրաստակամություն հայտնել աջակցելու:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են աշխատել երկու երկրների միջեւ գործարար ու առեւտրային կապերը խորացնելու ուղղությամբ:

«Այդ պատճառով էլ անցած տարի մենք ձեւավորեցինք Առեւտրի ու ներդրումների հարցերով հայ-ամերիկյան հանձնախումբը, որը բարձր մակարդակի հարթակ է ապահովում մեր երկկողմ առեւտրային հարաբերությունների ընդլայնման հարցերը քննության առնելու համար»,- ասել է դեսպանը:  

Կողմերն անդրադարձել են նաեւ հոկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք «Հայաստան. ներդրումային համաժողովին» :