ru24.pro
Новости по-русски
Август
2016

«Սասնա Ծռերի» գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ

0

ՀՔԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, օգոստոսի 16-ի դրությամբ գործով տուժող է ճանաչվել 19 անձ:

«Ծառայությունում ձեռնարկվում են դատավարական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ոստիկանության երեք ծառայողների սպանության, ինչպես նաեւ մյուս անձանց հրազենային կամ այլ վնասվածքներ պատճառելու հանգամանքները պարզելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՔԾ-ն հայտնել է նաեւ, որ կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը եւ հափշտակվել է դրանում առկա շուրջ 14 մլն դրամը, իսկ գնդի հարակից տարածքում հրկիզվել է 5 ավտոմեքենա, եւս 16-ը վնասվել է։