Միշա Ալոյանը դուրս է եկել Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչ
Ռուսաստանի ընտրանու մարզիչ Ալեքսանդր Լեբզյակի լրագրողների հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Mediamax Sport-ը:
Մարզիչը կարծում է, որ Ալոյանը լուրջ ու իր հնարավորություններն իմացող բռնցքամարտիկ է:
«Նա կատարել է մարզիչների բոլոր հրահանգները, դրանք էին՝ հեռավորություն պահել ու չկռվել: Ալոյանը կարգով բարձր է մրցակցից, ու մրացավարները բոլոր ռաունդներում էլ հաղթանակը մեզ են տվել: Մենամարտն էլ գեղեցիկ ստացվեց, քանի որ ամեն ինչ նախապես պլանավորված էր»,- ասել է Լեբզյակը:
Նա կարծում է, որ Ալոյանը փորձառու գայլ է ու շատ բաներ առանց մարզիչների խորհուրդների էլ հասկանում ու անում է ռինգում:
Նախագծի գործընկեր