Ռիո-2016. Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ եզրափակիչ
Այսօր գեղեցիկ հաղթանակներ տարած հայ հունահռոմեական ոճի ըմբիշի մրցակիցը կիսաեզրափակչում ադրբեջանցի Ռասուլ Չունաեւն էր:
Հենց առաջին մրցափուլում Հարությունյանն անգերազանցելի էր պարտերի վրա ու 4 միավոր վաստակեց: Նա շարունակեց նույն ոգով, ու ադրբեջանցի մարզիկն անզոր էր դիմակայել:
Չունաեւն ընդամենը 1 միավոր վաստակեց ու զիջեց 4:1 հաշվով:
Հարությունյանը շարունակում է պայքարել ոսկե մեդալի համար:
Նախագծի գործընկեր