ru24.pro
Новости по-русски
Август
2016

Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է 2015 թ.–ին

0
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է 2015 թ.–ին։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Գրուզիա» գործակալությունը, հղում անելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությանը, նախորդ տարի Ադրբեջանը Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է 550 մլն դոլարի ներդրում, ինչը ուղիղ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 35 տոկոսն է։

Պաշտոնական վիճակագրական տվյալնեով` ամենախոշոր ներդրող երկրների մնացած հնգյակն ունի հետևյալ տեսքը.

Մեծ Բրիտանիա – 386 մլն դոլար (25 տոկոս)

Նիդեռլանդներ – 155 մլն դոլար (10 տոկոս)

Լյուքսեմբուրգ – 106 մլն դոլար (7 տոկոս)

Թուրքիա – 73 մլն դոլար (5 տոկոս)։
Ռուսաստանը (46 մլն դոլար) գտնվում է 7–րդ տեղում Վրաստան կատարած ներդրումների ծավալով։

2015 թ.–ին Վրաստան կատարած ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1,56 մլն դոլար, ինչը 11 տոկոսով պակաս է 2014 թ.–ի տվյալներից։ 2014 թ.–ին Վրաստան կատարած ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է մոտ 1,76 մլրդ դոլար։ –0–