ru24.pro
Новости по-русски
Август
2016

Սիմոն Մարտիրոսյանն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է

0

Հայ ծանրորդը կենաց մահու պայքար է ծավալել Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալն ապահովելու համար: Նա շատ վստահ ու հանգիստ է օգտագործել իր մոտեցումներն ու վերջապես մեր թիմին մեդալ պարգեւել:

 

Մինչեւ 105 կգ քաշայինների պայքարի պոկում վարժությունում ծանրոդն արդյունավետ է օգտագործել երկու մոտեցում ու գլխավերեւում պահել 185 ու 190 կգ-ոց ծանրաձողերը:

 

Հրում վարժությունը նա սկսել է 220 կգ-ից, հաջող է բարձրացրել նաեւ 227 կգ-ը:

 

Երկամարտի 417 կգ-ով Մարտիրոսյանը նվաճել է արծաթե մեդալ:

 

Հաղթողի կոչումը 431 կգ-ով նվաճել է ուզբեկ Ռուսլան Նուռուդինովը:

 

Նախագծի գործընկեր