ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորում է Երեւանի առագաստային ակումբին
ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ օգոստոսի 13-ից 20-ը Սեւանա լճում անցկացվում է վինդսերֆինգի Հայաստանի առաջնությունը:
Ինչպես հայտնել են բանկում, մրցույթին մասնակցում են ավելի քան 20 վինդսերֆերներ: Մրցաշարի կազմակերպիչները նախատեսել են 8 մրցանակ:
Երեւանյան առագաստային ակումբը հիմնվել է 10 տարի առաջ: Երեւանում այն ունի մշտական բազա, իսկ Սեւանա լճի ափին տեղակայված է բարեկարգված հիմնական բազան, որտեղ մարզվում են ոչ միայն ակումբի անդամ-սպորտսմենները, այլեւ հյուրեր` օտար երկրներից:
Ամեն տարի ակումբին անդամագրվում է մինչև 100 երեխա: Ակումբի մարզիկների թվում են մանկական օլիմպիական խաղերի, Աշխարհի առաջնության, Աշխարհի գավաթի եւ Ռուսաստանի առաջնության մրցանակակիրներ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է տարածել առողջ ապրելակերպը երեխաների եւ երիտասարդության շրջանում` աջակցելով ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական սպորտսմեններին: Բանկը շնորհավորում է մրցաշարի բոլոր մասնակիցներին, մաղթում է հաղթանակներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մրցույթներում»,- նշված է հաղորդագրությունում: