ru24.pro
Новости по-русски
Август
2016

Պայթյուն Սիրիայում, կան զոհեր և վիրավորներ

0
Սիրիայում ավտոբուսի վրա մահապարտ ահաբեկչի հարձակումից առնվազն 32 մարդ է զոհվել, հայտնում է սիրիական դիտորդական խումբը՝ նշելով, որ ավտոբուսի մեջ սիրիական ընդդիմության զինյալներ էին։


Զինյալներին տեղափոխող ավտոբուսը Թուրքիայից ուղևորվում էր Սիրիա՝ Աթմե սահմանամերձ միջանցքով, որը Հալեպից շուրջ 40 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ 


Հաղորդվում է, որ օգոստոսի 14-ին տեղի ունեցած այդ պայթյունի հետևանքով նաև զոհվել է առնվազն երկու թուրք սահմանապահ։ Վիրավորների թիվը դեռ չի հստակեցվում։ 


Սիրիական Իդլիբ գավառը, որտեղ տեղակայված է Աթմեն, հանդիսանում է Թուրքիայի աջակցությունը վայելով ընդդիմադիր ուժերի պատվարը։