ru24.pro
Новости по-русски
Август
2016

Վթարի հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ է տեղափոխվել 17 զինծառայող

0
Պաշտպանության նախարարության «Սադկո» մակնիշի մեքենայի վթարի հետևանքով հանրապետության տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 17 զինծառայող: Նրանցից 4-ը հոսպիտալացվել են Մուրացանի զինվորական հոսպիտալում, երկուսը՝ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կենտրոնական կլինի կական զինվորական հոսպիտալի վիրաբուժական ծառայության պետ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը: «Այս պահին բոլորը հետազոտություն են անցնում, հիվանդանոցից դուրս գրվածներ դեռևս չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ոսկանյանը:


Նա հայտնել է, որ զինծառայողների մոտ ամենածանր վնասվածքներն են կոնքոսկրի, ողի, ազդոսկրի կոտրվածքը: Մյուս զինծառայողների մոտ  սալջարդերի տարբեր կոտրվածքներ են, քերծվածքներ:


Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում գտնվող զինծառայողներից մեկը ստացել է 12-րդ կողոսկրի, մյուսը՝ սայլոսկրի կոտրվածք: