Մաքսիմ Մանուկյանն էլ դուրս մնաց Օլիմպիական խաղերից
Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ գորգ է դուրս եկել 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:
Ըմբիշը որակավորման փուլում հանդիպել է հունգարացի Վիկտոր Լորինցի հետ: Առաջին մրցափուլում հիմնականում հավասար պայքար է ծավալվել, չբացված հաշիվն էլ այդ մասին է վկայում:
Գոտեմարտի որոշիչ հատվածում ավելի ճիշտ է գործել հունգարացին: Նա վաստակել է 3 միավոր ու անցել հաջորդ փուլ:
Երեկ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) պարտություն է կրել հենց մեկնարկային գոտեմարտում:
Վաղը հանդես են գալու Միհրան Հարությունյանն (66 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Նախագծի գործընկեր