ru24.pro
Новости по-русски
Август
2016

Գերմանիան Հալեպին օգնություն ցուցաբերելու համար «օդային կամրջի» անհրաժեշտություն է տեսնում

0
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի կիզակետում հայտնված Հալեպ քաղաքին անհրաժեշտ է անհապաղ հումանիտար օգնություն ցուցաբերել և դա իրականացնելու համար կարող է «օդային կամուրջ» ստեղծելու անհրաժեշտություն առաջանալ։


Արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Welt am Sonntag թերթի հետ զրույցում հայտարարել է, որ Գերմանիան բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Միացյալ ազգերի կազմակերպության հետ՝ սիրիական այդ քաղաքին «հրատապ մարդասիրական աջակցություն» ցուցաբերելու վերաբերյալ։